О нас

«ԱՐԵՍ»

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Արես» փաստաբանական գրասենյակի գործունեության ոլորտը ընդգրկում է մատուցվող իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ: Ընկերությունն իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն տարբեր օղակներում, պետական և ոչ պետական մարմիններում, ինչպես նաև դատական ատյաններում: Ընկերության աշխատակիցները հանդիսանում են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, որոնք ունեն երկար տարիների փորձ և մասնագիտական բարձր հմտություններ: Ընկերությունն իրականացնում է նաև իրավական ակտերի վերլուծություն, իրավաբանական անձանց իրավական աուդիտ:

Ընկերության փորձառու մասնագետների շնորհիվ ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009թ. հակասահմանադրական է ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ գլուխը, իսկ 14.06.2011թ. ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ կայացվել է նախադեպային որոշում ապահովագրական գործունեության ոլորտում:

Ընկերությունն առաջնորդվում է իր վստահորդներին որակյալ իրավաբանական օգնություն մատուցելու, վստահորդների շահերը լավագույնս պաշտպանելու կարգախոսով, ինչը հանդիսանում է նաև ընկերության գործունեության գրավականը:

null

Մեր գրասենյակը

Wanna know more? Write to Us.